ԱՄՆ-ի Ալիքուիփա քաղաքում երեխան մանկատուն է մտել լիցքավորված ատրճանակով: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմիններին:

Ոստիկանների խոսքով՝ տղան 22 տրամաչափով ատրճանանակը թաքցրել է պայուսակի մեջ եւ իր հետ բերել մանկատուն: Երեխայի մոտ ատրճանակի առկայության մասին  դաստիարակներին պատմել են մանկատան սաները:

Այժմ իրավապահ մարմինները երեխայի մորից փորձում են բացատրությւոններ ստանալ տեղի ունեցածի առթիվ: Բացառված չէ, որ նրանց նկատմամբ մեղադրանքներ կառաջադրվեն: