Մալայզիայի փորձագետները Դոնեցկում ուղեւորատար ինքնաթիռի կործանման վայրի կրկնակի զննում կանցկացնեն: Այդ մասին հաղորդել է Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը:

«Ուկրաինայի արեւելք կրկնակի այցելության համար հնարավորություններ ենք փնտրում», - հայտարարել է գերատեսչության ղեկավարը:

Հուսեյնը նաեւ հաղորդել է, որ այժմ «շարունակվում է բոլոր մահացածների ճանաչման բարդ գործընթացը»: Մալայզիայի իշխանությունները «հնարավորինս փորձում են ավիաաղետի զոհերի հարազատներին անհրաժեշտ ամեն բան տրամադրել»: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթ թվով երրորդ անգամ հատուկ չվերթով Ամստերդամից Կուալա-Լումպուր կբերեն որոշ մահացածների մարմիններ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777-ը հուլիսի 17-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ (մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ են), զոհվել են: