Պանամայում ձերբակալել են Կամիլո մականվամբ Արմանդո Պերերսին, որը Կոլումբիայում հազարավոր մարդկանց սպանության մեջ է մեղադրվում, հայտնում է Notimex-ը։

Կոլումբիական ոստիկանության տվյալով՝ Պերեսը եւ նրա խմբավորման անդամները 1999–2000թթ. մասնակցել են  5,2 հազար մարդու սպանության, փոխանցում է Gazeta.ru-ն։

2006թ.-ից Պերեսը զբաղվում էր թմրավաճառությամբ, տեղափոխվել էր Վենեսուելա, այնտեղից էլ՝ Պանամա։