Սանկտ-Պետերբուրգում կայացել է Միջազգային տնտեսական համաժողովի բացումը: Առաջին քննարկումները կայացել են դեռ հունիսի 17-ին, որոնց ընթացքում կողմերը քննարկել են համաշխարհային տնտեսության հետճգնաժամային զարգացման հեռանկարները: Այդ մասին հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցում է համաժողովի աշխատանքներին: Նա Սանկտ-Պետերբուրգ է ժամանել հունիսի 17-ին: Նույն օրը կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որը դարձել է թվով վեցերորդը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ հստակեցվել են դիրքորոշումներն այն հարցերում, որոնց շուրջ դեռ համաձայնություն ձեռք չեր բերվել:




























