Հյուսիսային Կարոլինա նահանգի գերագույն դատավոր Դուգլաս Սասերը անմեղ է ճանաչել 30 տարի ազատազրկման մեջ գտնվող երկու եղբայրներին: Վերջիններս դատապարտվել են 11-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Huffington Post-ին:

Գործը վերանայելու հիմքը նոր հանցանշանների հայտնաբերումն էր: Կրկին անցկացած փորձաքննությունը հաստատել է, որ սպանվածի գտնվելու վայրի շրջանում մեղադրյալների ԴՆԹ-ն բացակայում է:

Մեղադրանքը հիմնվել է միայն այն բանի վրա, որ եղբայրները իրենց մեղավոր են ճանաչել աղջկա սպանության մեջ: Քննիչներին հետ չի կանգնեցրել այն փաստը,ո որ 19-ամյա եւ 15-ամյա կասկածյալներն ունեցել են ինտելեկտուալ զարգացման ցածր մակարդակ, խոստովանությունը հետեւել է մի քանի ժամ տեւած հարցաքննությանը եւ ոչ մի իրեղեն ապացույց չի հայտնաբերվել: Սակայն դա դատարանին չի խանգարել մահապատժի դատապարտել եղբայրներին: Դատավճռի բողոքարկումից հետո եղբայրներից մեկին  թողել են մահապարտների խցիկում, իսկ մյուսին՝ ցմահ բանտարկության դատապարտել:

Ներկայումս սպանության իրական մեղավորի անունը չի հրապարակվել: Հայտնի է, միայն որ վերջինս այժմ 74 տարեկան է: