Տաղանդավոր նկարչուհի Մոդ Ուայթի գլուխգործոցները հիացնում եւ շշմեցնում են:
Ուայթը ամեն ինչ ձեռքով է անում՝ դանակի օգնությամբ թղթից բարդագույն պատկերներ ստանալով: «Ես մեծ հարգանք եմ տածում թղթի հանդեպ: Երբ կտրում եմ բարակ թաղանթանյութը, այն ցույց է տալիս իր ողջ ուժը», - պատմում է նկարչուհին: «Թուղթն ամենուր է, եւ պատմություններ է փոխանցել բազում դարերի ընթացքում»:
Ուայթը «Brave Bird Paperwork» ընկերության սեփականատերն է: Իր գեղեցիկ աշխատանքները նա վաճառում է Ինտերնետ-խանութում:
Իր գիտելիքներով եւ փորձով Մոդ Ուայթը կիսվում է GingkoPress հրատարակչատան կողմից հրապարակված «PaperPlay» անվանումը կրող գրքում: Գրքի մեջ նկարչուհին պատմում է արվեստի այս տեսակի անսահման հնարավորությունների մասին:
Իմիջիայլոց, արվեսի այս տեսակն առաջինն աշխարհում ցուցադրել են չինացի վարպետները: Ավելի ուշ եվրոպացիները փորձել են մարդկանց եւ նրան դիմանկարները կտրել, իսկ Լատինական ամերկայում՝ ամբողջական սյուջետային ստեղծագործություններ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























