Ստամբուլի Ավջըլար շրջանում փլվել է վերերկրյա կամուրջը, կան վիրավորներ, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN ալիքի թուրքական ներկայացուցչությանը:

Նախնական տվյալներով՝ բեռնատարը բախվել է ուղեկամուրջին: Մեքենայի վարորդը լուրջ վնասվածքներ է ստացել:

Օպերատիվ ծառայությունների աշխատակիցները ժամանել են արտակարգ պատահարի վայր: Ճանապարհը Աթաթուրքի անվան օդանավակայանը կապում է քաղաքի կենտրոնի հետ: