Կյանքից հեռացել է հայտնի խորհրդային դերասան Դոնատաս Բանիոնիսը: Նրա որդին՝ Ռայմունդաս Բանիոնիսը պատմել է, որ մի քանի որ առաջ հայրը ինսուլտ է տարել:

Բանիոնիսի առաջին ներկայացումը եղել է «Ընձյուղը»:

«Ես շատ երջանիկ էի, երբ Յուոզաս Միլտինիսի օգնությամբ ընկա թատրոն: Մանկուց երազում էի թատրոնի դերասան դառնալ», - դերասանը պատմել էր իր 90-ամյակի նախօրեին: Թատերաբեմում Դոնատաս Բանիոնիսը ավելի քան 100 կերպար է կերտել:

Բանիոնիսը նկարահանվել է ավելի քան 70 կինոնկարում, որոնցից են օրինակ՝ «Ոչ ոք չէր ուզում մեռնել»,  «Զգուշացիր ավտոմեքենայից», «Մեռյալ սեզոն», «Լիր արքա», «Գոյա, կամ իմացության դժվարին ուղին», «Սոլյարից» եւ այլ ֆիլմերը:

Իր աշխատանքներից ամենահաջողակը Բանիոնիսը համարում էր 1965թ. միջազգային ճանաչում ստացած «Ոչ չէր ուզում մեռնել» ֆիլմը:

Դերասանն ուներ երկու որդի: Կինը, որի հետ նա ապրել է 60 տարի, մահացել էր 6 տարի առաջ: