Ճապոնիայի իշխանությունները խորհուրդ են տալիս տեղափոխնել Հյոգո եւ Կիոտո հյուսիսային պրեֆեկտուրայի 49 հազար բնակիչների, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով NHK հեռուստաընկերությանը:
Շուրջ 200 մլ տեղումներ են գրանցվել Այաբե քաղաքում` երեք ժամվա ընթացքում, որը գերազանցում է ամբողջ սեպտեմբեր ամսվա ցուցանիշը:
Նշված պրեֆեկտուրաների բնակիչներին զգուշացնում են նաեւ սողանքների, փլուզումների, փոթորիկների վտանգի մասին:
Տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների պատճառով Հիրոսիմա պրեֆեկտուրայում օգոստոսի վերջին զոհվել է 72 մարդ:





























