Չեխիայի Վիլեմով քաղաքում փլուզման հետեւանքով երեք մարդ զոհվել, եւս երեքը տուժել են:
Փլուզումը տեղի է ունեցել նախօրեի ցերեկը, երբ կամրջի տակ աշխատում էր շինարարական բրիգադը, որը կոնստրուկցիաներն էր վերանորոգում: Փլատակների տակ է հայտնվել 6 մարդ՝ երեքը չեխ, երեքը սլովակ, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Tyden.cz-ը:
Դեպքի վայրում աշխատում է 70 մարդ: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում գտնվել է մեկ զոհի մարմինը, երեք տուժածների հաջողվել է դուրս բերել փլատակների տակից: Նրանցից մեկի վիճակը ծանր է:
Փլուզման պատճառներն առայժմ անհայտ են:





























