Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայի ծայրամասային անտառներում երկնաքար է ընկել, հայտնում են երկրի իշխանությունները:

Տեղի բնակիչները բարձր աղմուկ են լսել եւ զգացել գետնի տատանումները: Երկնաքարի ընկած տեղում 12 մ խորությամբ եւ 5 մ լայնությամբ փոս է գոյացել:

Ըստ Նիկարագուայի Աստղադիտարանի հետազոտող Ումբերտո Սաբալիոսի` երկնաքարը, հնարավոր է, տան մեծությամբ այն աստերոիդի բեկորն է, որը սեպտեմբերի 6-ին թռել էր Երկրի կողքով` ԱՄՆ տարածքի վրայով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Միայն  սակավաթիվ աստերոիդներ են, որ չեն բռնկվում Երկրի մթնոլորտ ընկնելիս: