Ավստրալիայի արեւելքում սերֆինգով զբաղվող տղամարդը շնաձկան հարձակման է ենթարկվել եւ արդյունքում մահացել:
Բայրոն Բեյ քաղաքում բնակչին գտել են ջրի մեջ՝ ոտքին կծածի լուրջ հետքով, եւ ափ հանել, որտեղ վախճանվել է ստացված վերքերից:
Զոհի ինքնությունը ճշտված չէ, տարիքը 40-ին մոտ է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բայրոն Բեյը սերֆինգիստների սիրելի վայրերից է: Ավստրալիայում շնաձկան նախորդ հարձակումը ապրիլին էր եղել. այն ժամանակ զոհը 63-ամյա կին էր:




























