Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մետրոյում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 14 մարդ:

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ  տեղի ունեցածը ահաբեկչական ակտի բոլոր նշաններն ունի:

Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը:

Նմանատիպ նախորդ հարձակումների պատասխանատվությունը սովորաբար ստանձնում էին անարխիստները:

Չիլիի նախագահ Միշել Բաչելետը կտրուկ քննադատել է հարձակումը եւ հայտարարարել, որ հակաահաբեկչական օրենսդրությունը կխստացվի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: