Ներքին Սաքսոնիայում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով պատրաստվում են տարհանել ավելի քան 14 հազար մարդու։
Այս մասին հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Sky News-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարանի հարեւանությամբ գտնվող բնակելի տները մեծապես վնասվել էին: Այժմ բնակիչները տեղավորվել են համայնքային դպրոցների շենքերում:
Ըստ տեղեկությունների` մեկ մարդ վիրավորվել է եւ ստացել 3-րդ աստիճանի այրվածքներ:
Դեպքի վայրում աշխատում է 300 հրշեջ եւ 60 ոստիկան:




























