Վերջին տվյալներով՝ Պակիստանի Լահոր քաղաքում մզկիթի փլուզման հետեւանքով զոհվել է 24 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նախկինում նշվել էր  9 զոհի մասին:

Դեպքը կատարվել էր սեպտեմբերի 9-ին՝ աղոթքի պահին: Շենքի ներսում փլուզման պահին եղել էր շուրջ 40 մարդ:

Փրկարարները ներկայումս փորձում են փլատակների տակից հանել մարդկանց, բնակիչները օգնում են նրանց: Ծանր տեխնիկայի մուտքը դժվարացնում են մզկիթ տանող նեղ անցուղիները:

Ենթադրվում է՝ մզկիթի տանիքը կարող էր փլուզվել տեղատարափ անձրեւների հետեւանքով, որոնք վերջին շաբաթվա ընթացքում չէին դադարում:

Վերջին հինգ օրում Պակիստանի հյուսիս-արեւելքում առնվազն 205 մարդ զոհվել էր հորդառատ անձրեւների առաջացրած ուժեղ ջրհեղեղի արդյունքում: