Հրաձգությունը տեղի է ունեցել Կանզաս նահանգում, մանկական ֆուտբոլային թիմի մարզման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Մարզիկներից մեկի մայրը վրդովվել է, որ իր երեխային վռնդել են թիմից ընտանիքի վատ վարքի համար: Պատանի ֆուբոլիստի հարազատները, ինչպես գրում է մամուլը, ամեն կերպ փորձել են փչացնել մարզումները. Բարձր երաժշտություն են միացրել եւ հայհոյել մյուս երեխաներին:

Կինը, ում որդին սեզոնի մեկնարկային կազմում չէր ընդգրկվել, մարզումների ժամանակ ներխուժել է դաշտ եւ սկսել բղավել մարզիչի վրա: Վերջինս փորձել է հանդարտեցնել վրդովված մորը, սակայն արդյունքում հարկադրված է եղել ոստիկանություն կանչել: Իրավապահների հեռանալուց 20 րոպե անց ատրճանակներով զինված անհայտ տղամարդիկ ներխուժել են դաշտ եւ սկսել ծեծել մարզիչին:

Իր հերթին, թիմի մարզիչի կինը իր ատրճանակից օդ է կրակել: Հրաձակվողները, հասկանալով, որ «կրակային գերակշռությունը» իրենց կողմում չէ, ցրվել են: Ներկայումս փնտրում են չարագործներին: