Սթոունհենջի մերձակայքում խորհրդավոր ավերակներ են հայտնաբերվել:

Բիրմինգեմի գիտնականները տեղեկացրել են, որ վերեւից նկարահանումներ կատարելիս հանրահայտ մեգալիթյան կառույցների շրջակա տեղանքի ինտերակտիվ քարտեզ են կազմել:

Նոր գտածոների թվում 17 ծիսակարգային հուշարձաններ եւ 12 պատգարակներ են: Դրանց շարքում կան ինչպես Սթոունհենջի տարեկիցներ, այնպես էլ այնպիսիք, որոնք ավելի հին ժամանակաշրջանի են պատկանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Հնագետները ծրագրում են թվային քարտեզի օգնությամբ ցուցադրել 11 հազար տարվա ընթացքում հուշարձանի էվոլյուցիան: Նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու լանդշաֆտի հարցին: