Ռումինիայի կենտրոնական մասում մոտ 5,2 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ռումինական սեյսմաբաններին:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պրախովա գավառում, որը տեղակայված է Վրանչա սեյսմիկ գոտում: Երկրաշարժը զգացվել է նաեւ հարեւան Բուլղարիայում եւ Մոլդովայում: Տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Կարպատյան լեռների Վրանչա լեռնային զանգվածը ակտիվ սեյսմիկ գոտի է: Այստեղ գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,2 բալ հզորությամբ, եղել է 1977թ.: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 1.5 հազար մարդ, մոտ 11 հազարը՝ վիրավորվել: