Ճապոնիայում յակուձայի առավել դաժան, «Կուդոկայ» խմբավորման պարագլխին կալանավորել են 1998թ. ձկնորսի սպանության համար, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Tokyo Reporter-ը:
67-ամյա Սատորու Նոմուրան հատուկ նշանակության ջոկատի կողմից ձերբակալվել է Կիտակյուսյուի իր տանը: Սաղավարտներով անձինք շրջապատել են պարագլխի տունը, վերեւում պտույտներ էր կատարել ոստիկանական ուղղաթիռը:
«Մենք «Կուդոկայի» դեմ պայքարի նոր փուլ ենք դուրս եկել: Առաջիկայում մենք ջախջախիչ հարված կհասցնենք խմբավորմանը»,- հայտարարել է տեղի ոստիկանապետ Մասատո Հիգուչին:
«Կուդոկայը» մասնակից է մի շարք գործարարների սպանությանը, որոնք հրաժարվել էին համագործակցել խմբավորման հետ կամ «տուրք» վճարել: Մի քանի տարի առաջ հանցախմբին տրվել էր «առանձնակի վտանգավոր հանցավոր զինված խմբավորում» կարգավիճակը:





























