Նիգերիայի խոշորագույն Լագոս քաղաքում փլուզվել է հոգեւոր կենտրոնի շենքը, որը ղեկավարում է երկրում հայտնի քարոզիչ Տեմիտոպե Բալոգուն Ջոշուան: 

Ըստ տեղի մամուլի` փլատակների տակից հանել են զոհերի մարմինները: Ներկայումս հաղորդվում է երեք զոհի մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իշխանությունները նշում են, որ քաղաքի Իկոտուն թաղամասում երկհարկանի շինության վրա եւս երեք հարկ էին կառուցել:

Հազարավոր նիգերիացիներ գալիս են լսելու Ջոշուայի քարոզները,  հետեւորդները նրան համարում են մարգարե եւ հեքիմ: