Առնվազն երեք մարդ է զոհվել Մալթայից 500կմ այն կողմ աֆրիկացի ապօրինի ներգաղթյալներով նավի խորտակման հետեւանքով, շաբաթ օրը հայտնում է իտալական «Կորյերե դե լա Սերա» թերթը։ Եվս 30 մարդ անհետ կորած է համարվում;
Ողբերգությունը կատարվել է միջազգային ջրերում, սակայն որոնողափրկարարական գործողոթյունների անցկացումը Վալետայի իրավասության տակ է, նշում է թերթը։
Ներկայումս Մալթայի իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում նավաբեկության վայրում։ Այս պահին հաջողվել է փրկել 7 մարդու, ներառյալ՝ երկու երեխայի։
Ներգաղթյալների հստակ թվի մասին չի նշվում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։





























