Լիբիայի ափերի մոտ սեպտեմբերի 14-ին խորտակվել է  250 աֆրիկացիների տեղափոխող նավը: 160-ից ավելի ապօրինի ներգաղթյալ է խեղդվել, 36-ը փրկվել են, տասնյակներն անհետ կորած են:

Ողբերգության վայրում որոնողական աշխատանք է կատարվում: Սակայն, ըստ փրկարարների, գիշերվա ընթացքում մարդկանց գտնելու հնարավորությունները խիստ փոքր են, փոխանցում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միջերկրական ծովում ապօրինի միգրանտներով Եվրոպա ուղեւորված նավերի խորտակման դեպքեր տեղի են ունենում գրեթե ամեն ամիս: Մուամար Քադաֆիի կառավարման օրոք Լիբիան   հուսալի պատվար էր Աֆրիկայի պետություններից Եվրոպա մեկնողների համար, սակայն այժմ ապօրինի միգրանտների զանգվածային գաղթի դեմ պայքարելու ազդեցիկ միջոցներ գրեթե չկան: