Ամերիկյան Ալյասկա նահանգում փոխհրաձգության հետեւանքով 6 մարդ է վիրավորվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Անքորիջ քաղաքի բարերից մեկում: Հաստատության մուտքի մոտ կանգնած մարդկանց մոտ կոնֆլիկտ է սկսվել, որը վերաճել է փոխհրաձգության: Ներկայումս իրավապահ մարմինները փնտրում են կասկածյալներին՝ 20-30 տարեկան տղամարդկանց:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: