Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում որոտացած ուժեղ պայթյունը միջազգային ուժերի դաշինքի վրա մահապարտի հարձակման հետեւանք էր, հայտնել է տեղի ոստիկանությունը:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են թալիբ գրոհայինները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ոստիկանների՝ մահապարտը պայթուցիկներով լցված ավտոմեքենայով մխրճվել է օդանավակայանի ճանապարհին գտնվող ռազմական շարասյան մեջ:

Դա կատարվել է ամերիկյան ռազմաբազայից ոչ հեռու:

Աֆղանստանի կառավարական աղբյուրները հայտնում են պայթյունի հետեւանքով 16 տուժածների մասին: