Գերմանացի հաքերների խումբը 300-ից ավելի բանկերի, ընկերությունների եւ կառավարական կազմակերպությունների համակարգեր է կոտրել, հայտնում է The Register-ը:

Խումբն աննկատ գործել է 12 տարի: Հնարավոր է՝ սա ռեկորդային  ժամանակահատված է, ասում են մասնագետները:  Գերմանացի հաքերները 800-ից ավելի կեղծ ընկերություններ են գրանցել Մեծ Բրիտանիայում՝ Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Ավստրիայում հաճախորդների պատվերով թիրախներ կոտրելու համար:

Elite Cyber Solutions-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Գեդը հայտարարել է, որ ընկերություններին հասցված վնասը 2002-ից ի վեր «անհաշվելի է», փոխանցում է  Gazeta.ru-ն:

Հաքերները չարաշահել էին SSL սերտիֆիկատների ձեռքբերման  Մեծ Բրիտանիայի համեմատաբար հանդուրժողական պահանջները  եւ կեղծ ընկերությունների օգնությամբ օրինական վեբ ծառայություններ առաջարկել: Այդ ծառայությունների եւ GFILTERSVC.exe վիրուսների միջոցով էլ կիբերհարձակումներ են իրականացրել: