Հնդկաստանի կառավարությունը երկրի ազգային անվտանգության ամենագլխավոր սպառնալիք համարվող մաոիստ-գրոհայինների պարագլուխ Գանփաթհի մականվամբ Մուպալի Լաքշմանա Ռաոյին  բռնելու համար պարգեւ են սահմանել, որը գերազանցում է  26 մլն ռուփին (մոտ 450 հազ. դոլար), հայտնում է The Times of India-ն:

Նրա կալանավորմանը նպաստող տեղեկության համար Մահարաշթրա եւ Չհաթիսգրահ նահանգների կառավարությունները յուրաքանչյուրը 10 մլն ռուփի են խոստանում: Այլ նահանգների իշխանությունները եւս պարգեւ են խոստանում, թեպետ՝ փոքր չափերի:

Գանփաթհին Հնդկաստանի կոմունիստական կուսակցության նախագահն է: ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ կուսակցության 21 անդամներից յուրաքանչյուրի համար նույնպես  10 մլն ռուփիի պարգեւ են խոստանում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, Գանփաթհին, եթե դատենք պարգեւատրման ծավալից, Հնդկաստանի ամենաորոնվող հանցագործներից է: