Ֆրանսիայում ոստիկանությունը խուզարկել է Փարիզի խոշորագույն խաղատներից մեկը՝  Aviation club de France-ը, որը գտնվում է Ելիսեյան դաշտերում: Գործողության հետեւանքով տասից ավելի մարդ է ձերբակալվել: Նրանց կարող է ֆինանսական միջոցների լվացման, չգրանցված աշխատուժի, վստահության չարաշահման մեղադրանք  ներկայացվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ձերբակալվածների թվում է խաղատան սեփականատեր, 45-ամյա Մարսել Ֆրանցիսցին: Նա կորսիկացի խոշոր քաղաքական գործիչ է, մասնավորապես՝ Հարավային Կորսիկա դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահը:  Նա նաեւ կարեւոր անձ է Միություն՝ հանուն ժողովրդական շարժման կուսակցությունում եւ Հարավային Կորսիկայում ղեկավարում է ինչպես դրա բաժանմունքը,   այնպես էլ «Նիկոլա Սարկոզիի ընկերների կազմակերպության» տեղական բաժանմունքը:

Ֆրանսիական մամուլը ուշադրություն է դարձնում, որ Ֆրանցիսցիի ձերբակալությունը համընկել է այն լուրերի տարածմանը, թե Սարկոզին առաջիկայում կարող է մեծ քաղաքականություն վերադառնալ՝ առաջատար դեմք դառնալով Միություն՝ հանուն ժողովրդական շարժման կուսակցությունում: