Քալիֆորնիայում տանտերը գնդակահարել է ազգությամբ հայ կողոպտչին: 

Վան Նայս քաղաքի ոստիկանության փոխանցմամբ, հրաձգության մասին ահազանգը ստացվել է նախօրեին երեկոյան, ժամը 23:05-ի սահմաններում:

Սերժանտ Սթիվ Գոթշալքի խոսքով, Գլենդելի բնակիչ, 25-ամյա Հրաչյա Նալբանդյանը փորձել է ներխուժել Վան Նայսի տներից մեկը, սակայն բնակիչներից մեկն ատրճանակով գնդակահարել է նրան: Դեպքի վայր ժամանած փրկարարները Նալբանդյանին տեղափոխել են հիվանդանոց, բուժօգնություն ցուցաբերել, ապա հանձնել են ոստիկաններին: Պարզվել է, որ նա չմարված դատվածություն ունի եւ գտնվում էր փորձաշրջանի մեջ: