ԱՄՆ Թեքսաս նահանգում չորեքշաբթի մահապատժի է ենթարկվել 38-ամյա Լիզա Քոուլմանը, որի մեղքով 2004 թ. սովամահ էր եղել 9-ամյա տղա, հայտնում են նահանգի իշխանությունները:

Քոուլմանին մահացու ներարկում է կատարվել Հանթսվիլ քաղաքում: Նա ԱՄՆ-ում մահապատժի ենթարկված երկրորդ կինն է այս տարվա ընթացքում եւ 15-րդը` 1976թ.-ից, երբ Գերագույն դատարանը վերականգնել էր  պատժի այս միջոցը երկրի  տարածքի մեծ մասում: 1976թ.  եւ ներկայումս Թեքսասում  մահապատժի է ենթարկվել 517 մարդ, ներառյալ Քոուլմանը, ավելին, քան ամերիկյան այլ նահանգներում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍը: 

2004 թ. հուլիսին Արլինգթոն քաղաքում կնոջ տանը հայտնաբերվել էր 9-ամյա Դեւոնթի Ուիլյամսի` Քոուլմանի հետ ապրող Մարսելա Ուիլյամսի որդու մարմինը: Բժիշկները պարզել էին, որ տղան մահացել է հյուծվածությունից: Մահվանից առաջ նա 15 կգ էր կշռում` երկու անգամ պակաս իր տարիքի նորմայից:  Երեխայի մարմնին հայտնաբերվել էին դաժան ծեծի եւ խոշտանգումների հետքեր: 

Մարսելա Ուիլյամսը, որն այժմ 33 տարեկան է, ճանաչել էր մեղքը եւ դատապարտվել ցմահ ազատազրկման: