Ամերիկյան Apple կորպորացիան iPhone սմարթֆոններում iCloud «ամպային» պահեստներում պահպանվող իր օգտատերերի մասին տեղեկությունները շահույթ ստանալու նպատակով չի օգտագործում, ինչպես նաեւ պետմարմիններին արգելում է մուտքը իր սերվեր:

Այդ մասին հայտարարել է iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների եւ iOS օպերացիոն համակարգի ամերիկյան արտադրողի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:

Կուկը հավելել է, որ Apple-ը երբեք չի աշխատել պետական գործակալությունների հետ եւ երբեք չի ապահովել իր սերվերի նկատմամբ հասանելիությունը:

Հայտարարությունն արվել է  iOS 8 բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակի հայտնվելուց եւ iCloud-ում պահպանվող հայտնիների լուսանկարների նկատմամբ ազատ մուտքի հետ կապված միջադեպից հետո: