ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Բել փոքրիկ քաղաքում տղամարդը սպանել է իր աղջկան եւ վեց թոռներին՝ 3 ամսականից 10 տարեկան: Տեղի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ դրանից հետո տղամարդն ինքնասպան է եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  

Ըստ իշխանությունների`մարդասպանը տեղի 51-ամյա բնակիչ Դոն Սպիրիթն է:  Անցյալում նա բազմիցս գրավել էր ոստիկանների ուշադրությունը եւ  հանցավոր գործունեություն ծավալել: Տղամարդու արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Բելն ունի 350 բնակիիչ: Այն գտնվում է Ֆլորիդայի հյուսիսային մասում: