Ամերիկյան Dragon տիեզերանավի մեկնումը ՄՏԿ, որը պետք է կայանար սեպտեմբերի 20-ի առավոտյան, հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։ Հաջորդ փորձը կկատարվի սեպտեմբերի  21-ին։

Dragon-ը պետք է ՄՏԿ տեղափոխեր մոտ 2,5 տոննա պարեն, առաջին անհրաժեշտության պարագաներ, նաեւ գիտափորձերի համար նախատեսված նյութեր, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, առաջին անգամ տիեզերք է հասցվելու 3D տպիչ։ Ակնկալվում է, որ դրա օգնությամբ տիեզերագնացները հենց ուղեծրում կարող են պլաստիկ նյութերի վրա տպել իրենց անհրաժեշտ գործիքները։ Բացի այդ, NASA-ն ՄՏԿ է ուղարկում երկու տասնյակ մկներ՝ միկրոգրավիտացիայի ազդեցությունը ուսումնասիրելու համար։