ԱՄՆ-ում եղնգամկրատի տեխնիկ Վին Նգուենը վիճակախաղում շուրջ 228 մլն դոլար է շահել, հաղորդում է Associated Press-ը:

Հաղթողը շահող տոմսը գնել է Սան-Մաթեո քաղաքում (Քալիֆորինա նահանգ): Նշվում է, որ խանութը 1 մլն դոլար կստանա՝ հաղթող տոմսը վաճառելու համար:

Նգուենի խոսքով՝ նա 15 տոմս է գնել՝ համարներն ընտրելով պատահականության սկզբունքով, հաղորդում է Gazeta.ru-ն:

 «Այժմ ես ցանկանում են մնալ սովորական մարդ», - հայտարարել է երջանիկը:

Նգուենը իր շահումը ցանկացել է ստանալ ոչ թե մեկ անգամյա վճարի, այլ 30 տարվա ընթացքում: