ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Հոլի Սփրինգսի  իշխանությունները որոշել են էքսկուրսիա կազմակերպել տեղի աղբավայր, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Wral-ը:

Քաղաքային թափոնների ուտիլիզացման պատասխանատու Ջոն Ռոբերթսոնը պատմել է, որ թեեւ սովորաբար աղբավայրերը որպես հրապուրիչ վայր չեն դիտվում, սակայն որոշվել է որքան հնարավոր է շատ դրական բան կորզել բացասականից:

«Նախագծի նպատակը մարդկանց ցույց տալն է, որ պետք է ձգտել թափոնների առավելագույն քանակ վերամշակելու», — ընդգծել է մասնագետը: Էքսկուրսիաներն անվճար են:

Ռոբերթսոնը բացատրել է, որ ժամանակակից աղբավայրերում ուտիլիզացումը կատարվում էկոլոգիական անվտանգության պահանջների պահպանմամբ: Այս ամենը, կարծում է փորձագետը, հետաքրքիր է տեսնել սեփական աչքերով:

Աղբավայրում եղածներն իրենց հերթին նշում են, որ իրեն զարմացրել է գարշահոտության բացակայությունը: