Տունը պահպանող կենդանու ընտրության կատարելիս դուք հավանաբար, պատկերացնում եք շան, որը կվախեցնի պոտենցիալ նենգամիտներին: Սակայն բրիտանացին որոշել է ավելի հուսալի պաշտպան գտնել, հաղորդում է Mirror-ը:

Տղամարդն իր տան դարպասների մոտ «առյուծ է» կապել: Կենդանին, որըն իրականում շուն է, շատ լավ է իրականացնում իր առաջադրանքը: Շան տերը պարզապես նրա վզին արհեստական բաշ է հագցրել, ինչի պատճառով շունը նման է կենդանիների արքային: