Նվազագույնը 70 մարդ է զոհվել Օնտակե հրաբխի ժայթքման հետեւանքով, որը սկսվել է առավոտյան ճապոնական Նագանո նահանգում: Նրանցից 32-ին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, ընդ որում 10-ն անգիտակից վիճակում են եղել: Այդ մասին հաղորդում են նահանգի իշխանությունները: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել ութ տուժողների մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հրաբխի անակնկալ ժայթքումը հանկարծակիի է բերել մի քանի հարյուր լեռնագնացների և տուրիստների, որոնք ժայթքման պահին հրաբխի շրջանում են գտնվել: Նրանիցից մոտ 60-ը կարողացել են անմիջապես ցած իջնել: Մյուսներն օդում մոխրի առկայության հետեւանքով հարկադրված են եղել թաքնվել Օնտակի ստորոտին գտնվող երկու ճամբարներում:
Այս պահին փրկարարների օգնությամբ արդեն ցած են իջել 224 հոգի: Այնուամենայնիվ, հրբախի ստորոտին գտնվող մարդկանց մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի զինծառայողները:



























