Ինդոնեզիայի Աչեհ ինքնավար նահանգում, որը գտնվում է Սումատրաի կղզու հյուսիսային մասում, նույնասեռական կապերի համար մարմնական պատիժ է սահմանվել: Համապատասխան օրենքը այսօր՝ սեպտեմբերի 27-ին ընդունել են նահանգի խորհրդարանի պատգամավորները:

Ինչպես հաղորդում է The Jakarta Post-ը, նորմատիվ փաստաթղթի գործողությունը, որը ենթադրում է փայտերով 100 հարված, տարածվում է ոչ միայն տեղի բնակիչների, այլեւ օտարերկրացիների վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույնասեռականությունը հանցագործություն չի համարվում երկրի մյուս շրջաններում: Ինդոնեզիան ամենախիտ բնակեցված մահմեդական երկիրն է:

Սակայն Աչեհ նահանգում աշխարհիկ օրենքներին զուգահեռ գործում են նաեւ շարիաթի օրենքները: Այստեղ մարմնական պատիժներ են նախատեսված դավաճանության, ալկոհոլիզմի եւ ազարտային խաղերով տարվելու համար:

Փայտերով հարվածները կատարվում են հրապարակային: