Օհայո նահանգում ավարտվել է Walmart խանութների ցանցի այցելուներից մեկի մահվան փաստով ծառայողական ստուգումը: Գազային զենքը զննող տղամարդը պատահաբար վախեցրել է այլ այցելուներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակ են բացել «ատրճանակով ավազակի» ուղղությամբ, գրում է Newsru.com-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել 2014թ. օգոստոսի 5-ին, սակայն միջադեպի տեսագրությունը հրապարակվել է միայն հիմա:
Հաստատվել է 22-ամյա սեւամորթ ամերիկացի Ջոն Քրոուֆորդը սուպերմարկետ է մտել եւ վերցրելգազային ատրճանակը: Նա այդ վտանգավոր իրը ձեռքին զբոսնել է, իսկ մյուս այցելուն, Քրոուֆորդին չարագործի տեղ տնելով, զանգահարել է ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած սպիտակամորթ ոստիկանները անմիջապես կրակել են զենքը ձեռքին տղամարդու վրա:
Հրապարակված տեսանյութը հաստատում է, որ Ջոնն իրեն շատ հանգիստ է պահել եւ մարդկանց վրա զենք չի ուղղել:



























