Հալեպում շտապօգնության մեքենայի վարորդը խնամում է կատուներին, որոնք ապրում են քաղաքի դատարկված շրջանում:
Վերջին երկու ամիսներին ամեն օր Ալաա անունով վարորդը 4 դոլարի միս է գնում կատուներին կերակրելու համար, որոնք մնացել են քաղաքի լքված շրջաններում, առանց իրենց տերերի:
Նրա խոսքով՝ իր խնամքի տակ 150 կատու կա, հաղորդում է The Independent-ը:
Հալեպը Սիրիայում ռազմական գործողություններից ամենից շատ տուժած քաղաքն է : Որոշ տվյալներով՝ 6,5 մլն մարդ լքել է Սիրիան:




























