Եմենում անհայտ անձը գնդացիրից կրակ է արձակել ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ, հաղորդում է «Reuters»-ը:
Հարձակման հետեւանքով տուժել է երկու ոստիկան: Ինքը չարագործը թաքնվել է դեպքի վայրից, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ավելի վաղ «Ալ-Հուսի» շիա խմբավորման անդամները հայտարարել են Եմենի մայրաքաղաք Սանայի գրավման մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը որոշել էր Եմենի դեսպանատան դիվանագետներին հետ կանչել՝ կապված անվտանգության բնագավառում իրավիճակի վատթարացման հետ:



























