Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը հրավիրվել էր ՀԱՊԿ ներկա նախագահող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, այդ թվում` միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթություններին: