Միացյալ ազգերի կազմակերպությունն ու նրա Անվտանգության խորհուրդն այսօր բացարձակապես ադեկվատ գործիքներ են՝ համաշխարհային խնդիրները լուծելու համար: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ՄԱԿ-ն ու նրա Անվտանգության խորհուրդը բացարձակ ադեկվատ գործիքներ են՝ ներկայի խնդիրները լուծելու տեսանկյունից, եթե դրանք ազնվորեն օգտագործենք, ինչպես պայմանավորվել ենք ՄԱԿ-ը ստեղծելիս»,- ռուսական «Հինգերորդ ալիքի» հարցազրույցում ասել է Լավրովը:

Նախարարը հիշեցրել է, որ նախապես՝ ՄԱԿ-ի ստեղծման ժամանակ, Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունները պայմանավորվել են, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն պարտադիր կոնսենսուսի ձեւավորմամբ, «նշանակում է՝ պետք է անել այդ»:

Լավրովը նաեւ կարծում է, որ արեւմտյան որոշ երկրներ ՄԱԿ-ն օգտագործում են միայն քարոզչությամբ զբաղվելու համար: