Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները «վերբեռնման» կարիք ունեն:
«Հիմնական խնդիրն այն է, որ մենք շահագրգռված ենք այդ հարաբերությունների կարգավորմամբ, բայց մենք չենք դրանք խաթարել»,- հայտարարել է Լավրովը:
«Եվ հիմա պահանջվում է այն, ինչն ամերիկացիները, հավանաբար, կկոչեն «վերբեռնում» եզրույթով, որը մտացված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ»,- հավելել է ռուսաստանցի նախարարը՝ նշելկով, որ այժմ ԱՄՆ ներկա վարչակազմը քանդում է Ռուսաստանի հետ համատեղ իր իսկ ստեղծած համագործակցության համակարգերը:
«Հավանաբար, մեկ այլ բան էլ կմտածեն. «վերբեռնում 2» կամ «վերբեռնում 2.0»,- ամփոփել է Լավրովը:



























