ԿԺԴՀ ԱԳ նախարար Լի Սու Յենն առաջարկել է համադաշնության մեջ միավորել երկու Կորեաները: Այս առաջարկը հնչել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից:
«ԿԺԴՀ-ն պնդում է, որպեսզի միավորումը ձեռք բերվի ոչ թե տարբեր համակարգերի բախմամբ, այլ համադաշնության տեսքով, որը ենթադրում է երկրում երկու համակարգերի գոյություն: Սա պատերազմը կանխելու եւ խաղաղությունը երաշխավորելու միակ եղանակն է»,- հայտարարել է դիվանագետը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Բացի այդ, հյուսիսկորեական պետության ԱԳ նախարարը նախատել է ԱՄՆ-ին ԿԺԴՀ «ինքնիշխանությանն ու գոյությանը սպառնալու» եւ «խեղդելու ռազմավարության» համար: Նրա կարծիքով՝ Կորեական թերակղզում միջուկային խնդիրը կկարգավորվի, եթե Վաշինգթոնը փոխի իր վերաբերմունքը Փհենյանի նկատմամբ:


























