Հոնկոնգում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բողոքի ցույցերն արդեն երկրորդ են շարունակվում: «AFP»-ի տվյալների համաձայն՝ արցունքաբեր գազի կիրառումից հետո մի քանի ցուցարարներ հարկադրված են եղել լքել ցույցի անցկացման վայրը՝ թաքնվելով ոստիկանությունից:

Սեպտեմբերի 27-ին «Occupy Central» ընդդիմադիր շարժման կազմակերպիչները, որոնք հանդես են գալիս Հոնկոնգում ընտրությունների ժողովրդավարականացման օգտին, հայտարարել են քաղաքի բիզնես-կենտրոնի արգելափակմանն ուղղված արշավի մեկնարկի մասին՝ ի նշան չինական կենտրոնական իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի: Ցուցարարները փորձ են կատարել ներխուժել կառավարական համալիրի տարածք: Սեպտեմբերի 26-ի առավոտյան ավելի վաղ բախումների ընթացքում տասնյակ մարդկանց են ձերբակալել, մի քանի ոստիկաններ թեթև վնասվածքներ են ստացել:

Սյանգան (Հոնկոնգ) հատուկ վարչական շրջանի վարչակազմի ղեկավար Լյան Չժենյինը հայտարարել է, որ ընտրական բարեփոխման հարցի շուրջ խորհրդատվությունների նոր փուլ կանցկացնի,հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հոնկոնգի ղեկավարությունը այս պահին ընտրվում է ընտրողների կոլեգիայի կողմից: «Occupy Central» շարժման ակտիվիստները պայքարում են 2017թ. տեղի վարչակազմի ղեկավարի ուղղակի համընդհանուր ընտրությունների անցկացման համար: Հունիսին նրանք տասնօրյա online-հեղաշրջում է անցկացրե, որին մասնակցել է մոտ 800 հազար մարդ: Պաշտոնական Պեկինը դեմ հանդես եկել ու հեղաշրջումն անվավեր ճանաչել: