Սուդանի մայրաքաղաք Խարտումի արեւելյան հատվածում գտնվող տանը իսպանացի դիվանագետին դանակահարված են գտել, հաղորդում է RTVE.es-ը: Ոստիկանության տվյալներով՝ 61-ամյա հանգուցյալը վերջին երեք տարիներին ղեկավարել է Խարտումում Իսպանիայի դեսպանատան վիզային բաժանմունքը:

Ոստիկանությունն ու քրեագետները հետաքննություն են սկսել: Սպանության դրդապատճառների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:

Սուդանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին: