Համաշխարհային բորսաներում նավթի գների նվազումը շարունակվում է, ինչը լուրջ սպառնալիք է ռուսական բյուջեի համար, փոխանցում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ռուսաստանցի վերլուծաբանների տեսակետը:

Նաեւ նշվում է, որ ընթացիկ պայմաններում նավթի գինը հազիվ թե 90 դոլարից էժանանա:

Սեպտեմբերի 30-ի սակարկումների արդյունքում նավթի գները թարմացրել են երկու տարվա մինիմումը:

 «Նավթի գների անկումը առանցքային երկու գործոններով ենք բացատրում. Նախ՝ այս տարի Չինաստանի տնտեսության աստիճանական սառեցում է տեղի ունենում, ընկնում է ոչ միայն սեւ ոսկու պահանջարկը, այլեւ հումքային այլ ապրանքներինը»,- բանկային վերլուծաբանի գնահատականն է ներկայացնում հրատարակչությունը:

2015թ. ռուսական բյուջեն կազմվել էր Urals տեսակի նավթի մեկ բարելի դիմաց 96 դոլար հաշվարկով: Այս մակարդակից ցածր ընկնելը նշանակում է, որ բյուջեն սկսում է կորցնել եկամուտները եւ բարդություններ են առաջանում նախատեսված ծախսերի ֆինանսավորման հետ կապված: