Հայաստանի կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս արեւմտյան արժեքներին, հոկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Անդրադառնալով Հայաստանի արեւմտամետ ուժերի հետ Գերմանիայի դեսպանատան համագործակցությանը՝ դիվանագետն ընդգծել է.  «Մենք հանդիպում ենք եւ շփվում Հայաստանի քաղաքական դաշտի այսպես կոչված բոլոր խաղացողների հետ: Եվ Հայաստանի կառավարությունը նույնպես արեւմտյան արժեքների կրողն է: Դրա ապացույցը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններն են Ասոցացման համաձայնագրի շուրջ: Անցյալում մենք, իսկապես, շատ ձեռքբերումներ ենք ունեցել»: Սակայն, անկասկած, հավելել է Ռայներ Մորելը, կան մարդիկ, որոնք ավելի ինտենսիվ են հայտնում  ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու իրենց ցանկությունը եւ դեմ են արտահայտվում Եվրասիական միությանը  երկրի անդամակցությանը: