Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովը քվեարկել է այն բանի օգտին, որպեսզի զեկուցող նշանակվի եւ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում բռնության աճը» անվանումով զեկույց ներկայացվի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԵԽԽՎ աղբյուրները:
Հայկական պատվիրակությունը վատ վիճակում է հայտնվել: Աղբյուի խոսքով՝ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը գրեթե միաձայն է ընդունել այդ որոշումը. դեմ է քվեարկել երեք պատգամավոր, որոնցից երկուսը՝ հայկական պատվիրակությունից: Հայ պատգամավորների՝ գոնե զեկույցի անունը փոխելու առաջարկությունը հաշվի չի առնվել:
Աղբյուրը նաեւ ընդգծեց, որ տպավորություն է, թե եվրոպացի պատգամավորներն իրենց բաց վաճառքի են հանել, ինչից Ադրբեջանն օգտվում է՝ պարզապես գնելով նրանց:




























