Մեքսիկայի կենտրոնական ու հարավային հատվածներում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով « The Weather Channel» հեռուստաալիքին:
Երկրաշարժի հետեւանքով, ինչպես նշում է աղբյուրը, ոչ ոք չի տուժել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը հյուսիսային լայնության 17,63 եւ արեւմտյան երկայնության 94,55 կոորդինատներն է ունեցել:
Երկրաշարժին 5.6 բալ ուժգնության գնահատական է տվել Մեքսիկայի ազգային սեյսմիկ ծառայությունը: Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը ցնցումների ուժգնությունը գնահատել է 5.4 բալ:



























